գլխավոր Իրադարձային Մենք դիպուկահարներ չենք տեսել. փոխոստիկանապետը՝ Ազգային ժողովում դիպուկահարների առկայության մասին (տեսանյութ)

Մենք դիպուկահարներ չենք տեսել. փոխոստիկանապետը՝ Ազգային ժողովում դիպուկահարների առկայության մասին (տեսանյութ)

Հանրահավաքների մասնակիցներին ինչո՞ւ չէր տեղեկացվել, որ լուսաձայնային նռնակներ են տեղադրված, որպեսզի Ազգային ժողովի շենքին մոտենալիս զգույշ լինեն, Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ Tert.am-ի լրագրողը հետաքրքրվեց փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից:

Փոխոստիկանապետը նշեց, որ հանրահավաքի ղեկավարներին, և կազմակերպիչներին առանձին զգուշացվել է, որ տեղադրվելու է լուսաձայնային նռնակներ:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ համապատասխան նշան տեղադրված չէ, որ քաղաքացիները չվնասվեն, խորհրդարանի բակը քաղաքացիներինն է, ինչու եք զոդել, Արամ Հովհաննիսյանն ասաց, որ Ազգային ժողովի բակը փակ է:

Հարցին, թե ինչո՞ւ են բերվել դիպուկահարներ, փոխոստիկանապետը պատասխանեց․ «Մենք չենք տեսել դիպուկահարներ»:

Լրագրողի դիտարկանը, թե կարող է ցույց տալ, պատշգամբում են կանգնած, Հովհաննիսյանը պատասխանեց՝ դիպուկահարները ոստիկանությունից չեն: