գլխավոր Միջազգային Փաշինյանը բացարձակապես իրավունք չի ունեցել իրեն գլխավոր հրամանատար հայտարարել. Զատուլին

Փաշինյանը բացարձակապես իրավունք չի ունեցել իրեն գլխավոր հրամանատար հայտարարել. Զատուլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ 2020 թվականին Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ժամանակ հայտարարել, թե ինքը գերագույն գլխավոր հրամանատար է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Այսօր տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ ՌԴ պատգամավորը նշել է, որ Փաշինյանը նման իրավունք բացարձակապես չուներ նախևառաջ այն պատճառով, որ խոսքը Արցախի պատերազմի մասին էր: «Երկրորդ, վարչապետը պետք է գերագույն գլխավոր հրամանատար դառնա բացառապես ռազմական գործողությունների ընթացքում: Պատերազմ պաշտոնապես չի հայտարարվել»,- ընդգծել է Զատուլինը ու ավելացրել. Փաշինյանը պարզապես օգտագործել է գերագույն գլխավոր հրամանատարի կերպարը` ապագա քաղաքական դիվիդենտների համար: