գլխավոր Աշխարհ Արոնյանն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի․ Սերժ...

Արոնյանն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի․ Սերժ Սարգսյանը՝ Լևոն Արոնյանի որոշման մասին

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի»: Այս մասին այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների փակման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։

«Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,- նշել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: