գլխավոր Քաղաքականություն Արտահերթ ընտրություններ կլինեն, եթե խորհրդարանական ընդդիմությունը համաձայնության գա․ Փաշինյան

Արտահերթ ընտրություններ կլինեն, եթե խորհրդարանական ընդդիմությունը համաձայնության գա․ Փաշինյան

Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք հետագայում կդիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանության մեջ։

Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանի վերջում վերջապես խոսեց։ Հարցը հնչեցրել էր «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը և վերաբերում էր կառավարության հետագա անելիքներին ներքաղաքական ճգնաժամը լուծելու վերաբերյալ։

Փաշինյանը նորից հիշեցրեց իր նախորդ առաջարկը արտահերթ ընտրությունների վերաբերյալ և հիշեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է դրանից։

Սակայն մենք պատրաստ ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե ընդդիմությունն այդ առաջարկն ընդունի։

Նիկոլ Փաշինյան

Ըստ Փաշինյանի, հենց նրանք են ցանկանում անցկացնել արտահերթ ընտրությունները, քանի որ ցանկանում են, որպեսզի դրանք անցնեն առան օրինախախտումների։ Թեև իր առաջին հանրահավաքի ժամանակ նշել էր, որ արտահերթ ընտրությունները նույնպես դուրս են գալիս օրակարգից։

Փաշինյանը հիմա էլ ցանկանում է արտահերթ ընտրությունների գնալ այն պատճառաբանությամբ, որպեսզի դրանց մասնակցեն բոլորը, ոչ թե միայն այն մարդիկ, որոնք գալիս են այս կամ այն կողմի հանրահավաքին։

Վերջում էլ շնորհակալություն հայտնեց Արման Բաբաջանյանին հարցի համար ու այն բանի համար, որ վերջինս ընդունել էր արտահերթ խորհրդարանական ըտրությունների իր նախորդ առաջարկը։