գլխավոր Իրադարձային ԱԺ շենքից հրազենի բացահայտ ցուցադրությունը անվտանգության անհամարժեք միջոց է․ ՄԻՊ

ԱԺ շենքից հրազենի բացահայտ ցուցադրությունը անվտանգության անհամարժեք միջոց է․ ՄԻՊ

Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառով բնույթ»,- ասված է հայտարարության մեջ: