գլխավոր Միջազգային Ռուսաստանը սկսել է ԱՄՆ պատժամիջոցների դեմ պատասխան մշակել

Ռուսաստանը սկսել է ԱՄՆ պատժամիջոցների դեմ պատասխան մշակել

Ռուսաստանն արդեն աշխատում է ԱՄՆ կողմից սահմանված վերջին պատժամիջոցներին հակադարձելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «Կոմմերսանտ» պարբերականը:

«Այդ հարցում հանգիստ եղեք: Պետք չէ անհանգստանալ, և պատասխանը կլինի, այն արդեն մշակվում է: Մի անհանգստացեք»,-ասել է  Զախարովան:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 2-ին ԵՄ-ն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյաների և ռուսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: