գլխավոր Տնտեսություն Թուրքական ապրանքների էմբարգոն կերկարաձգվի, եթե․․․ Վահան Քերոբյան

Թուրքական ապրանքների էմբարգոն կերկարաձգվի, եթե․․․ Վահան Քերոբյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ թուրքական ապրանքների էմբարգոն կերկարաձգվի։ Սակայն հավելեց՝ եթե քաղաքական այլ առաջնահերթություններ չլինեն։

Թե ինչ առաջնահերթությունների մասին է խոսքը, չմանրամասնեց, ոչ էլ որևէ մեկը պարզաբանում պահանջեց։

Այնուամենայնիվ Քերոբյանն ընդգծեց, որ «եթե մտել ենք այդ ջուրը, պետք է երկարաձգել, որպեսզի մեր տնտեսվարողները վերադասավորվելու հնարավորություն ստանան»։