գլխավոր Աշխարհ Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մարտի 3-ին 6,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Էլասոնա փոքր քաղաքից 21 կիլոմետր դեպի հարավ – արևմուտք, քաղաք, որը գտնվում Է Հունաստանի կենտրոնական մասում Լարիսա ավելի խոշոր քաղաքից դեպի հյուսիս: Այդ մասին հայտնել Է Եվրոպա- միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Սկզբնապես այն տարածել Էր տեղեկատվություն 5,9 մագնիտուդի մասին, այնուհետև բարձրացրել Է մինչև 6,9 մագնիտուդ: Այն նաև փոխել Է օջախի խորության մասին տվյալները՝ 10-ից մինչև 2 կիլոմետր:

Առկա տեղեկատվությամբ՝ երկրաշարժը շատ ուժեղ զգացվել Է Լարիսայում և շրջակայքում, ինչպես նաև երկրի շատ այլ շրջաններում՝ Աթենքից մինչև Սալոնիկ: Ուժգին ցնցումից հետո հետևել են հետցնցումներ: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ այս պահին չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: