գլխավոր Իրադարձային Վարչապետը չի հանդիպել ոստիկանության պաշտոնյաների հետ. վարչապետի աշխատակազմ

Վարչապետը չի հանդիպել ոստիկանության պաշտոնյաների հետ. վարչապետի աշխատակազմ

«Արմենպրեսս»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ոստիկանության պաշտոնյաների հետ հանդիպման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Չկա նման հանդիպում»,- ասացին վարչությունից:

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ոստիկանության պաշտոնյաների հետ»: