գլխավոր Իրադարձային Դատախազի խորհրդականը հերքել է ԳՇ պետի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը

Դատախազի խորհրդականը հերքել է ԳՇ պետի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը

Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժինը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 1lurer.am-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածված լուրերը, թե Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու հրահանգ է տրվել:

«Քրեական վարույթները ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Իսկ նշվածի առնչությամբ ընդամենը կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,- ասաց Գոռ Աբրահամյանը»: