գլխավոր Իրադարձային ԳՇ պետի ձերբակալությունը կարագացնի քաղաքական գործընթացները. Տիգրան Աբրահամյան

ԳՇ պետի ձերբակալությունը կարագացնի քաղաքական գործընթացները. Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին թեման մի քանի օր է շրջանառվում է: Ֆեյսբուքյան էջում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրառում է արել՝ նշելով, որ մի մասը թեման առաջ են քաշում որպես ենթադրություն կամ օբյեկտիվ վերլուծության արդյունք, մի մասը՝ որպես ներքին տեղեկատվություն։

«Սրա հետ կապված մի բան ասեմ․ նման ցանկություն ունեցողները, հրաման իջեցողներն ու կատարողները չեն էլ պատկերացնում, թե ինչ պայթյունի կբերի Գասպարյանի ձերբակալությունը։ Դա, ի դեպ, կարագացնի նաև քաղաքական գործընթացները՝ բերելով անխուսափելի իրադարձությունների։ Ինչ ասեմ՝ փորձեք», – գրել է փորձագետը։