գլխավոր Աշխարհ Կրեմլը` Ռուսաստանի դեմ ԵՄ և ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին

Կրեմլը` Ռուսաստանի դեմ ԵՄ և ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին

Ռուսաստանի դեմ Եվրամիության եւ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները էապես վնաս են հասցնում առանց այդ էլ ողբալի վիճակում գտնվող հարաբերություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դրանք ոչ այլ ինչ են, քան միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին…Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ»,-ասել է Պեսկովը:

Լրագրողների հարցին, թե ինչու են ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանում ոչ թե ռուսական պետական պարտքի կամ խոշոր բիզնեսի նկատմամբ, այլ կոնկրետ անձանց նկատմամբ, Պեսկովը պատասխանել է, որ դա Կրեմլի խնդիրը չէ՝ բացատրել, թե որն է դրդապատճառը:

«Ցանկացած նման սահմանափակում մենք համարում ենք բացարձակ անընդունելի, քանի դրանք էապես վնաս են հասցնում առանց այդ էլ ողբալի վիճակում գտնվող հարաբերությունները, տվյալ դեպքում՝ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ»,-ասել է Պեսկովը:

«Մյուս կողմից, եթե խոսենք կոնկրետ մարդկանց մասին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, ապա դա փաստացի այն սահմանափակումների կրկնումն է, որոնք սահմանվում են այդ մարդկանց նկատամամբ ռուսական օրենքներով»,-հավելել է Պեսկովը:

Պեսկովն ուշադրություն է դարձրել նրան, որ այդ մարդիկ առանց այդ էլ իրավունք չունեն հաշիվներ բացել արտասահմանյան բանկերում, կամ գույք ձեռք բերել արտասահմանում եւ այլն:

«Պատասխանն այնպիսին կլինի, որը լավագույնս կհամապատասխանի մեր սեփական շահերին: Անկասկած, կելնենք փոխադարձության սկզբունքից: Դրանից անհնար է հրաժարվել միջպետական հարաբերություններում»,-նշել է Պեսկովը:

Երեքշաբթի Եվրամիությունն առաջին պատժամիջոցներն է սահմանել Ալեքսեյ Նավալնու շուրջ իրավիճակի հետ կապված ՌԴ 4 քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների խախտման համար նոր գլոբալ ռեժիմի շրջանակում: ԱՄՆ-ն հետեւել է ԵՄ-ի օրինակին: Ցուցակում հայտնվել են 14 կազմակերպություններ «կենսական եւ քիմիական զենքի արտադրության համար» ձեւակերմամբ: Բացի այդ, ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են կոնկրետ անձանց եւ կազմակերպությունների դեմ, կներառեն արտահանման եւ վիզային սահմանափակումներ: