գլխավոր Իրադարձային ՀՀ-ի և Շրի Լանկայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ-ի և Շրի Լանկայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր`Մարտի 3-ին, ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Դինեշ Գունավարդենայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջից:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով քաղաքական երկխոսության և շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ` առանձնացվեցին բժշկական կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: 

Նախարարներ Այվազյանը և Գունավարդենան ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման և համամարդկային մարտահրավերների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերն ամրապնդելու ուղղությամբ: