գլխավոր Իրադարձային ՀՀ-ն գտնվում է անդունդի եզրին. Արշավիր Ղարամյանը տվել է «Ինչո՞ւ»-ի պատասխանը

ՀՀ-ն գտնվում է անդունդի եզրին. Արշավիր Ղարամյանը տվել է «Ինչո՞ւ»-ի պատասխանը

Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին Այս մասին ֆեյսբուքում գրել է ԶՈւ գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը:

Նա իր գրառման մեջ նշում է այն կետերը, որոնք Հայաստանը հասցրել են անդունդի եզրին:

« Ա) Համազգային աղետներ․

1.Ազգային երազանքի և այդ նպատակին հասնելու ճանապարհի բացակայություն:

2.Ազգային հավատի և եկեղեցու վիրավորված և հաշմված վիճակ:

3.Ազգային մշակույթի և ավանդույթների խեղված և անհասկանալի վիճակ:

4.Արցախի փաստացի կորուստ և անորոշ վիճակ:

5.Հայոց Մեծ Եղեռնի փաստացի մոռացություն և միայն ձևական, արարողակարգային միջոցառումներով հիշում:

6.Համազգային բազմաշերտ պառակտվածություն և անտանելի ատելության մթնոլորտի տիրում:

Բ) Պետական գերխնդիրներ․

1.Պետության ղեկավարը։

2.Օրենսդիր իշխանությունը:

3.Գործադիր իշխանությունը:

4.Դատական իշխանությունը:

5.Հարկադրանքի մարմինները (ԱԱԾ, Դատախազություն, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն):

6.Զինված ուժերը:

Ինչպես տեսնում ենք, համազգային դաշտում անկարող ենք և անկազմակերպ, պետական կառույցները հիմնականում կամ տապալված են կամ՝ գտնվում են ապազգային ուժերի վերահսկողության տակ ու մատնված են անգործության: Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը և կանխել պետականության վերջնական կորուստը՝ մնացել է ՀՀ ԶՈՒ և Հայոց բանակը՝ ի դեմս Գլխավոր շտաբի և Բանակային կորպուսների հրամանատարական կազմի»,-գրում է Ղարամյանը:

Արցախի հերոսը անհրաժեշտ է գտնում համակարգված և սինքրոնացված պայքարի միջոցով հասնել ապազգային իշխանության հեռացմանը, այնուհետև՝ ժամանակավոր՝ Ազգային համաձայնության կառավարության ձևավորմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը երաշխավորված՝ լինելու է որպես ժողովրդի կամարտահայտություն։

«Արդյունքում ստեղծված կառավարությունն ունակ է լինելու, ի թիվս այլ կարևորագույն խնդիրների, վերակազմավորել հայկական զինված ուժերը՝ տարածաշրջանային և ազգային մարտահրավերներին դիմագրավելու համար»,-եզրափակում է նա։