գլխավոր Իրադարձային Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի

Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի

Հանրապետության տարածքում մարտի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 7-8 ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում մարտի 3-ի ցերեկը, 4-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:

Հանրապետության տարածքում՝

Երևան քաղաքում՝