գլխավոր Աշխարհ «Եվրատեսիլ 2021»-ը որոշ սահմանափակումներով կանցկացվի

«Եվրատեսիլ 2021»-ը որոշ սահմանափակումներով կանցկացվի

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որը նախատեսված է այս տարվա մայիսին Նիդեռլանդերի Ռոտերդամ քաղաքում, կանցկացվի որոշակի սահմանափակումներով՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին: Մրցույթի նոր կանոններն առնչվում են համավարակաբանական իրավիճակի հետ, հայտնում է միջոցառման կազմկոմիտեն:

Ըստ այդմ՝ «Եվրատեսիլ 2021»-ի` այլ երկրներից ժամանած հյուրերին խորհուրդ է տրվում ինքնամեկուսանալ Նիդեռլանդներ մեկնելուց հինգ օր առաջ, և թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ վերջիններս պետք է ունենան COVID-19-ի բացասական թեստ:

Բացի այդ, մրցույթին մասնակցող յուրաքանչյուր պատվիրակության մասնակիցների թիվը կկրճատվի: «Եվրատեսիլ 2021»-ը լուսաբանող լրագրողների թիվը կսահմանափակվի 500-ով, և ևս հազար լրագրողներ կկարողանան լուսաբանել մրցույթը առանձին մամուլի կենտրոնից։ 

Մրցույթին հանդիսատեսի ներկայության մասին որոշումը կկայացվի ավելի ուշ: