գլխավոր Քաղաքականություն Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը դարձյալ Էրդողանից «5 կոպեկ» փոխհատուցում է պահանջել

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը դարձյալ Էրդողանից «5 կոպեկ» փոխհատուցում է պահանջել

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին դատի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Պատճառն այն է, որ Էրդողանն իր վերջին ելույթներից մեկում Քըլչդարօղլուի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, մասնավորապես նրան անվանելով՝ «վիժվածք, աներես ու անբարո»:

Այդ արտահայտությունների համար դատական հայց է ներկայացվել Էրդողանի դեմ՝ վերջինիցս պահանջելով խորհրդանշական «5 կոպեկ» փոխհատուցում։ Այս մասին «Twitter»-ում գրառում է արել ընդդիմադիր կուսակցապետի փաստաբան Ջելալ Չելիքը։

Աղբյուր` T24.com.tr