գլխավոր Աշխարհ Ինքնաոչնչացվող լուսանկարներ. «WhatsApp»-ի նոր գործառույթը

Ինքնաոչնչացվող լուսանկարներ. «WhatsApp»-ի նոր գործառույթը

«WhatsApp» հավելվածի հաղորդագրություններ բաժինը  կստանա ինքնաոչնչացվող լուսանկարներ ուղարկելու գործառույթ:

Նոր տարբերակի շուրջ աշխատանքների մասին հաղորդում է  «WABetaInfo» պորտալը:

Պատկերի նախադիտման պատուհանում` տեքստային տուփի կողքին, ծառայությունը կավելացնի նոր կոճակ:

Դրա վրա քլիք անելուց հետո օգտատերը կկարողանա տեսնել պատկերը, որն ինքնաբերաբար կանհետանա, հենց որ վերջինս լքի զրույցը: Եվ ստացողը կստանա ծանուցում` լուսանկարի ջնջվելու մասին: Լուսանկարը հնարավոր չի լինի փոխանցել կամ պահպանել:

Նոր գործառույթը կհայտնվի ինչպես «Android»-ի, այնպես էլ «IOS»-ի հաջորդ թարմացումներից մեկում: