գլխավոր Իրադարձային Հայաստանում հուշարձանի վրա անհայտ անձը գրառում է կատարել

Հայաստանում հուշարձանի վրա անհայտ անձը գրառում է կատարել

Արագածոտնի մարզի Ձորագլուխ համայնքի հուշարձանն է, որի վրա անհայտ անձը /անձինք/ գրառում է կատարել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի խոսնակ Մարինե Ավանեսյանը` հրապարակելով նկարը:

«Մարզային ծառայության պատասխանատուները, ՊՈԱԿ-ի աշխատակազմը պարբերաբար հանդես են գալիս հուշարձանները չվնասելու կոչով, խնդրանքով, հորդորով։ Մշակութային ժառանգության պահպանությունը մեր ինքնության, մեր պատմության մի մասնիկն է։ Հուշարձանին վնաս հասցնելը ոչ այլ ինչ է, քան թշնամական պահվածք հայկական մշակույթի հանդեպ»,-գրել է Մարիե Ավանեսյանը` կոչ անելով ցուցաբերել բարձր պատասխանատվություն, պահպանել մշակութային ժառանգությանը, զերծ մնալ հուշարձանի վրա գրառումներ կատարելուց։

«Հայրենիքը սեր է, մշակույթը սեր է։ Մենք պարտավոր ենք անմնացորդ նվիրումով սիրել մեր հայրենիքի ու մշակույթի ամեն մասնիկը»,- եզրափակել է նա։