գլխավոր Իրադարձային Եկել եք սատանի մայլեն քյանդրբազություն եք անում․ Արման Բաբաջանյանը՝ ԲԴԽ նախագահին

Եկել եք սատանի մայլեն քյանդրբազություն եք անում․ Արման Բաբաջանյանը՝ ԲԴԽ նախագահին

Պատգամավոր Արման Բաբաջանյանը, մնալով ԱԺ-ում տիրող տրամադրությունների ծիրում, մի քանի վիրավորական խոսք հնչեցրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հասցեին։ Ըստ նրա, այս պատուհասը (նկատի ունի Ռուբեն Վարդազարյանին․ խմբ․) բերել են իշխանական պատգամավորները Արթուր Վանեցյանի նշանակմամբ։

Էս մարդը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել, որը Վանեցյանի նշանակվելուց հետո ինչ-որ անհասկանալի պատճառներով առաջադրվեց։ Պարո՛ն Վարդազարյան, Դուք չեք հասկանում՝ ինչ ղալաթ եք բերել Ձեր գլխին նոյեմբերի 19-ի հայտարարությամբ։

Արման Բաբաջանյան

Հետո Արման Բաբաջանյանը միացրեց ԱԱԾ-ի նախկինում հրապարակված ձայնագրությունը, որով իբր ցանկանում են մահափորձ կատարել Նիկոլ Փաշինյանի վրա։ Հիշեցնենք, որ դատարանն անհիմն էր ճանաչել այդ ձայնագրություը, քանի որ այն մոնտաժված էր եղել և կտրված կոնտեքստից։ Արման Բաբաջանյանն իր քայլը արդարացրեց նրանով, որ ձայնագրությունում, ըստ պատգամավորի, խոսում են Ռուբեն Վարդազարյանի ընկերները։