գլխավոր Շոուբիզնես Սերենա Ուիլյամսն ու 3-ամյա Օլիմպիա Օհանյանը` Stuart Weitzman բրենդի գովազդային արշավում (լուսանկարներ)

Սերենա Ուիլյամսն ու 3-ամյա Օլիմպիա Օհանյանը` Stuart Weitzman բրենդի գովազդային արշավում (լուսանկարներ)

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու նրա դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, միասին հանդես են եկել Stuart Weitzman նորաձևության տան գովազդային արշավում, գրում է Daily Mail-ը։

Ուիլյամսն ու նրա 3-ամյա դուստրը ներկայացրել են բրենդի 2021 թվականի գարնանային հավաքածուն։ Սա առաջին նորաձևության արշավն է, որտեղ թենիսի աստղը հանդես է գալիս դստեր հետ։

«Սա յուահատուկ գովազդային արշավ է: Օլիմպիան միշտ փորձում է իմ կոշիկները, դա այնքան հաճելի է։ Ես Stuart Weitzman-ի կարմիր կոշիկներ ունեմ, որոնք նա շատ է սիրում է, նրա սիրելի կոշիկներից է նաև ընձառյուծի նախշերով կոշիկը»,- ասել է թենիսիստուհին։

Նա նաև նշել է, որ դուստրն իրեն շատ նման է՝ նրան անվանելով «փոքրիկՍերենա»։

«Նա այնքան անուշիկն է և նա հետ զվարճալի է, իսկը փոքրիկ Սերենան է»,- հավելել է թենիսիստուհին։

Ինչպես հաղորդվում է, ֆոտոշարքն իրականացրել է հայտնի լուսանկարիչ Իթան Ջեյմս Գրինը։

Նշենք, որ թենիսիստուհին ամուսնացած է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ: Զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին: