գլխավոր Պաշտոնական Արցախը էկոնոմիկայի և գյուղատնտեսության նոր նախարար ունի

Արցախը էկոնոմիկայի և գյուղատնտեսության նոր նախարար ունի

Արցախի պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 3-ին այցելել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն ու աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Թովմասյանին:

Խոսելով առկա մարտահրավերների, և հատկապես հետպատերազմյան շրջանում տնտեսությունը վերականգնելու հետևողական քայլերից, պետական նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի նոր ղեկավարը կանի առավելագույնը՝ ռազմավարական բնագավառներում պետական քաղաքականության լիարժեք իրականացման հարցում:

Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել է Արմեն Թովմասյանին և մաղթել արգասաբեր աշխատանք:

Արմեն Թովմասյանը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալն էր: Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, ապա   արտադրական ենթակառուցվածքների նախարարության և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմերում: