գլխավոր Իրադարձային ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ զենք կկրեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ զենք կկրեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Սա նշանակում է, որ ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար:

«Օպերատիվ հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլոց, մաքսանենգության, նաև ՀՀ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը», – ԱԺ-ում ասել էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը: