գլխավոր Իրադարձային ՀՀ-ում «X-100» կայանը կարող է խափանել ԱԹՍ-ների աշխատանքը` 100 կմ հեռավորությամբ (տեսանյութ)

ՀՀ-ում «X-100» կայանը կարող է խափանել ԱԹՍ-ների աշխատանքը` 100 կմ հեռավորությամբ (տեսանյութ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայանը։

Նա գրում է, որ կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100 կմ հեռավորությամբ խափանելու նպատակով:

«Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»,-գրել է նախարարը։