գլխավոր Գլխավոր ԱԺ-ն ընդունեց գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

ԱԺ-ն ընդունեց գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

Կողմ՝ 120, դեմ և ձեռնպահ՝ 0 ձայներով ԱԺ-ն ընդունեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության նախագիծը:

Հայտարարության նախագիծը ԱԺ-ում քննարկել էին երեկ՝ փակ նիստում:

Հայտարարությամբ Հայաստանի ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը, միջագային ու տարածաշրջանային իրավապաշատպան կազմակերպություններին, խիստ գնահատել և դատապարտել Ադրբեջանի վարքագիծը: