գլխավոր Միջազգային Էրդողանն ու Մակրոնը հաշտվել են

Էրդողանն ու Մակրոնը հաշտվել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել առցանց ձևաչափով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Մենք շատ լավ զրույց ունեցանք իմ ֆրանսիացի գործընկեր Մակրոնի հետ, քննարկեցինք երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային և միջազգային խնդիրները», – ասել է նա:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ֆրանսիան կարող են լուրջ ներդրում ունենալ Եվրոպայից Կովկաս, Մերձավոր Արևելք և Աֆրիկա ձգվող հսկայական տարածքում՝ անվտանգություն, կայունություն և խաղաղություն ապահովելու համար ներդրվող ջանքերում:

Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Անկարան ու Փարիզը «համագործակցության լուրջ ներուժ» ունեն:

Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան և Ֆրանսիան կարող են համատեղ քայլեր ձեռնարկել երկու երկրների և նրանց քաղաքացիների անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում: