գլխավոր Աշխարհ Սումատրայում հրաբուխը 5 կիլոմետր բարձրությամբ մոխիր է արտանետել

Սումատրայում հրաբուխը 5 կիլոմետր բարձրությամբ մոխիր է արտանետել

Սինաբունգ հրաբուխը, որը գտնվում է Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատարայի նահանգում, մարտի 2-ին շուրջ 5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն եւ ծխի քուլաներ է արտանետել: Այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի Kompas հրատարակությունը: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, իշխանությունները տեղի բնակիչներին հորդորել են մնալ խառնարանից 3 կիլոմետր հեռավորության վրա: Վերջին անգամ հրաբուխը նման ակտիվություն է դրսեւորել 2020 թվականի օգոստոսին, այն ժամանակ նույնպես 5 կիլոմետր բարձրությամբ մոխիր է արտանետել:

Սինաբունգը 2 460 մետր բարձրությամբ գործող հրաբուխ է: 2010 թվականին այն 400 տարվա ընթացքում առաջին անգամ մոխրի սյուն է արտանետել: 2014 թվականին Սինաբունգի ժայթքումը հանգեցրել է 16 մարդու մահվան, 2016 թվականին դրա ակտիվության հետեւանքով մահացել է յոթ բնակիչ: Աշխարհում խոշորագույն Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակում: Ընդամենն այնտեղ կա ավելի քան 500 հրաբուխ, դրանցից 127-ը՝ գործող, հաղորդել է ՏԱՍՍ-ը: