գլխավոր Աշխարհ Թուրքիան ու Ադրբեջանը Արցախյան պատերազմի մասին ֆիլմ կնկարեն

Թուրքիան ու Ադրբեջանը Արցախյան պատերազմի մասին ֆիլմ կնկարեն

Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտարարել է, որ անհրաժեշտ է զարգացնել Ադրբեջանի հետ գործակցությունը կինոարտադրության ոլորտում։

Թուրքիան սերիալների արտահանման ուղղությամբ աշխարհում երկրորդ պետությունն է։ Մենք ցանկանում ենք մեր փորձով կիսվել մեր եղբայրական Ադրբեջանի հետ։

Մեհմեթ Նուրի Էրսոյ

Նման գործակցության առաջին նախագիծը կլինի Արցախյան երկրորդ պատերամի մասին նկարահանված ֆիլմը։ Ըստ թուրք և ադրբեջանցի նախարարների, բարձրորակ ֆիլմն ավելի կընդգծի իրենց «հերոս» զավակների կատարած «սխրանքները»։

Ստորագրվել են մի քանի համաձայնագրեր, ֆիլմարտադրության ոլորտում գործակցությունն ավելի ամրապնդելու համար։

Այսպիսով ադրբեջանական քարոզչություը Թուրքիայի օգնությամբ բարձրանում է նոր մակարդակ։