գլխավոր Հասարակություն Նոր ջրհեղեղ է լինելու․ Հռոմի պապ

Նոր ջրհեղեղ է լինելու․ Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մարդկությանը համաշխարհային նոր ջրհեղեղ է սպասում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նա կարծում է, որ աղետ տեղի կունենա, եթե տարբեր պետությունների առաջնորդները գլոբալ տաքացման դեմ պայքարի համար միջոցներ չձեռնարկեն։

«Այն տեղի կունենա, եթե շարունակենք ընթանալ նույն ուղով», – ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Ֆրանցիսկոս պապի խոսքով` Նոյին հաջողվեց հաղթահարել աղետը բարեգործության շնորհիվ։ Նա քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին խելամտության կոչ է արել, նշելով, որ դա «իրավիճակի, մարդկանց, աշխարհի ու նրա խնդիրների նկատմամբ կարեկցանքի դրսևորում է»։