գլխավոր Իրադարձային Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ...

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ

Այսօր՝ մարտի 2-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  վիրավորների մեջ երեխաներ կան: