գլխավոր Իրադարձային Երկու տղամարդ թալանել էին Արմաշ գյուղի խանութներից մեկը

Երկու տղամարդ թալանել էին Արմաշ գյուղի խանութներից մեկը

Փետրվարի 28-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արմաշից երկու կասկածելի ուղևոր է նստել գնացք: Նրանք իջել են Արարատ կայարանում, իսկ մոտները եղել է պարկերով ծխախոտ և օղի:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Արարատ գյուղ և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեց Արարատ քաղաքի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու` իր վարած «Ֆոլքսվագեն» մեքենայով և երկու ուղևորով: Մեքենայում էին Արմաշ գյուղի 42-ամյա մի բնակիչ և նախկինում դատված, Կոշ քրեակատարողական հիմնարկում հաշվառված, 44-ամյա մի տղամարդ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը, ժամը 5.30-ի սահմաններում, ուղևորները կոտրել էին Արմաշ գյուղի Երևանյան խճուղու խանութի պատուհանն ու գողացել 4 շիշ կոնյակ, 655 ծխախոտ, արևածաղկի սերմ, սուրճ, քաղցրավենիք, կրակայրիչ: Մի խոսքով, ձեռքն ընկած ամեն ինչ` պատճառելով մոտ 400 հազար դրամի վնաս:

Երեքն էլ տվել են խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։