գլխավոր Աշխարհ Թուրքական արտադրության գնդացիրն արդեն մարտից կմտակարարվի բանակին

Թուրքական արտադրության գնդացիրն արդեն մարտից կմտակարարվի բանակին

Թուրքական Sarsılmaz Silah Sanayi A.Ş ընկերությունը թողարկել ու հաջողությամբ փորձարկել է նոր, գերժամանակակից SAR 762 MT տեսակի գնդացիրը։ Ընկերությունը շուտով կսկսի դրանց սերիական արտադրությունը՝ չորս տարբերակով։

SAR 762 MT-ից հանգիստ կարող են օգտվել և՛ հետևակը, և՛ այն կարող են ամրակցել զրհատեխնիկայի վրա, այդ թվում՝ հիմնական տանկերի։ Այս գնդացիրի գլխավոր առանձնահատկությունը մոբիլ և արագ փոխվող փողն է։ Սրա միջոցով հնարավոր է կրակի հեղեղ տեղալ հակառակորդի գգլխին, քանի որ կարիք չկա երկար սպասել, որպեսզի փողը սառի։ Կրակի հեռավորությունը կազմում է 1200 մետր։

SAR 762 MT թույլ կտա վերջանականապես ազատվել արտաքին շուկայից ունեցած կախվածությունից գոնե գնդացիրների հարցով։ SAR 762 MT գնդացիրները ամբողջովին կբավարարեն թուրքական բանակի պահանջները։ Այդ թվում այն կմատակարարվի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանն ու ոստիկանության գլխավոր ղեկավարությանը։ Այս գնդացիրը մեծ տեղ կզբաղեցնի մեր երկրում, քանի որ կբացառի արտաքին կախվածությունը նմանատիպ զինատեսակիների հարցում ու մենք հպարտ ենք դրանով։

Նուրի Կիզիլթան

Կիզիլթանը վստահ է, որ այս գնդացիրն ուղղակի անփոխարինելի է հատկապես հակաահաբեկչական պայքարի ոլորտում։