գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ը տապալեց F-35-երի ծրագիրը․ Forbes

ԱՄՆ-ը տապալեց F-35-երի ծրագիրը․ Forbes

ԱՄՆ ռազմաօդային ուժերը համակերպվել են F-35 ծրագրի ձախողման հետ, որը մեկ տասնամյակ շարունակ ամերիկյան հիմնական կործանիչին՝ F-16- ին փոխարինելու միակ փորձն էր, գրում է Forbes-ը:

Նշվում է, որ աճող մրցակցության ֆոնին F-35- ի կոնստրուկցիան զգալիորեն բարդացել է, ինչը դանդաղեցրել է մշակումը, ավելացրել ծախսերը և նվազեցրել ծրագրի հուսալիությունը:

Արդյունքում, ռազմաօդային ուժերի ղեկավարները ստիպված էին ընդունել փաստը, որ չեն կարող փոխարինել ժամանակով փորձարկված F-16-ները նույն քանակությամբ F-35-երով:

Իսկ զինվորականներն արդեն ընդունում են, որ ստիպված կլինեն նոր ծրագիր սկսել: