գլխավոր Իրադարձային Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է. Դավիթ Խաժակյան

Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է. Դավիթ Խաժակյան

Քաղաքապետը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ է նշանակել մի մարդու, ով կարծում է, որ տուգանք նշանակելու/չնշանակելու հարցը կարող է լուծվել օրենքը՝ իր պատկերացումներով մեկնաբանելու շրջանակում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան:

«Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է․․․

Այսօր առիթ ունեցա ներկա գտնվելու կարմիր գծերի տուգանքների վարույթին և որպես քաղաքացի տեսնելու, թե ինչպե՞ս է իրականացվում վարչարարությունը։

Պարզվում է այս հարցում ևս ներկաները ջանք են ներդրել, տեղից խնդրահարույց այս համակարգը ապականելու համար։ Քաղաքապետը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ է նշանակել մի մարդու, ով կարծում է, որ տուգանք նշանակելու/չնշանակելու հարցը կարող է լուծվել օրենքը՝ իր պատկերացումներով մեկնաբանելու շրջանակում։

Հիմա փորձում եմ հասկանալ վիճակագրությունը և տեսնում եմ, որ պաշտոնյան իսկապես գործում է ըստ իր ցանկությունների։ Մի դեպքում բոլորովին նույն դեպքով տուգանք նշանակվում է, մյուսով՝ «ջրվում»։

Առաջիկայում մանրամասն ուսումնասիրելու եմ ոլորտի խնդիրները և հանդես գամ ամբողջական լուսաբանմամբ»,- գրել է նա։