գլխավոր Իրադարձային Եթե Նիկոլ Փաշինյանի մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն պետության ճակատագրի...

Եթե Նիկոլ Փաշինյանի մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն պետության ճակատագրի հանդեպ, պետք է հեռանա. Պետդումայի պատգամավոր

«Եթե Նիկոլ Փաշինյանի մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն այն պետության ճակատագրի հանդեպ, որի ղեկը ստանձնել է մոտ 3 տարի առաջ, պետք է հեռանա, որպեսզի այն մարդիկ, ովքեր դեռ պահպանել են հասարակության մոտ վստահության աստիճան, կարողանան չեզոքացնել այն քաոսը, որը ստեղծել է Փաշինյանը։

Փաշինյանն այս ընթացքում հասցրել է մեղադրել ում ասես՝ ռուսական հրթիռներից, մինչև շարքում կանգնած զինվորականները, միևնույն ժամանակ հրաժարվելով իրեն պատասխանատու համարել Հայ ժողովրդի պատմության մեծագույն պարտության համար»,-Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում ասել է ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: