գլխավոր Իրադարձային Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 2-ին, հանդիպում է ունեցել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ՝ նախարար Լուսինե Ղարախանյանի գլխավորությամբ. հանդիպմանը մասնակցել են  նաեւ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենները։

«Քննարկվել են հետպատերազմյան շրջանի խնդիրները, Հանրապետության առաջ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ ապագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված բարդ իրավիճակի հետեւանքով առաջացած խնդիրներն արագ հաղթահարելու համար, ավելի քան երբեւէ կենսական նշանակության հարց է միասնական ու ներդաշնակ աշխատանքի միջոցով ապահովել ներքին կայունություն եւ զարգացման ծրագրերով երկրում դրական միջավայր ձեւավորել:

Հանրապետության նախագահը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին»,– ասվում է Արցախի նախագահի աշխատակազմի  Տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ։