գլխավոր Իրադարձային Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը․ Տիգրան Աբրահամյան

Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը․ Տիգրան Աբրահամյան

Արցախի Հանրապետության նախագահի անվտանգտության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրառում է կատարել․

Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ, նրա և բանակի շուրջ համախմբած զինվորականները չեն։ Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։Այն բանակի, որի ոչնչացման ցանկության մասին այդքան խոսում են Թուրքիայում և Ադրբեջանում։

Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը։ Այսօր առավել քան երբևէ, այս իշխանության վտանգավորությունը գիտակցող, նրա դեմ հանդես եկող բոլոր ուժերը պետք է կտրուկ քայլերի գնան. չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է։Վերջապես գործել է պետք։