գլխավոր Իրադարձային Ավագանու որոշմամբ Երևանում շինհրապարակները կկահավորվեն լուսանկարում ներկայացված դիզայնի պաստառներով․ Հակոբ Կարապետյան

Ավագանու որոշմամբ Երևանում շինհրապարակները կկահավորվեն լուսանկարում ներկայացված դիզայնի պաստառներով․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում հայտարարություն է տարածել․

Այսուհետեւ Երեւանում շինհրապարակները կկահավորվեն լուսանկարում ներկայացված դիզայնի պաստառներով։ Ավագանին վերջին նիստերից մեկում համապատասխան որոշում կայացրեց:

Նոր շինարարություն սկսողներին Երևանի քաղաքապետարանը շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի նոր ձևավորում է առաջարկում։ Այս ձևավորումը պարտադիր է օգտագործման համար։ Տպագրության համար համապատասխան ֆայլերը կառուցապատողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի «Քաղաքաշինություն» բաժնից, հետևյալ հղումով՝ https://bit.ly/3rdB3mi