գլխավոր Տեխնո Հայտնի են լավագույն անլար ականջակալները

Հայտնի են լավագույն անլար ականջակալները

«Ռոսկաչեստվո»-յի մասնագետները հայտարարել են, թե որոնք են լավագույն անլար ականջակալները: Կազմակերպության վարկանիշում ամենաբարձր միավորը ստացել են Apple AirPods Max ականջակալները` 3.73 միավոր: Մասնագետները շեշտել են ականջակալի գրավիչ դիզայնը` նշելով, որ ամերիկյան ընկերությունը միշտ հոգ է տարել իր սարքերի տեսքի մասին: Մասնագետները AirPods Max-ի աղմուկի ակտիվ ճնշման համակարգը լավագույններից մեկն են անվանել:

Apple-ի ակտուալ ականջակալներն ամենաբարձր գնահատականն են ստացել ձայնի որակի համար` 3.55 միավոր: Ընդ որում, շատ գրախոսների սարքը դուր չի եկել: Գնահատականների մեջ անհամապատասխանությունը բացատրվում է նրանով, որ ականջակալները թվային ազդանշանային պրոցեսորներ (DSP) են օգտագործում, որոնց պատճառով նոր AirPod-ները հստակ ֆիքսված հնչեղություն չունեն: Մասնագետները Apple-ի սարքը նաեւ լավագույններից մեկն են անվանել ինքնավարության տեսանկյունից. ականջակալներն աշխատել են շուրջ 22 ժամ:

Bose QuietComfort ականջակալները հայտնվել են վարկանիշի երկրորդ տեղում, որոնցում նրանք նշել են պատյանի բարձրորակ հավաքումը, ինչպես նաեւ աղմուկի ճնշմանը համակարգը: Լավագույն եռյակը եզրափակում է Huawei Freebuds Pro-ն: Ականջակալները լավ տարբերակ են անվանել բասի սիրահարների համար, սակայն նկատել են, որ սարքի լրացուցիչ գործառույթները հասանելի են միայն Huawei-ի ֆիրմային Android հավելվածի օգտատերերի համար:

Լավագույն հնգյակում են հայտնվել նաեւ Belkin Soundform True Wireless եւ Bose Sport ականջակալները: Նշվել է, որ նրանք, ովքեր ցանկանում են գումար խնայել անլար ականջակալներ գնելու վրա, կարող են դիտարկել Philips SHB2505 ոչ թանկ դեվայսը: Այս գնային սեգմենտում են նաեւ Xiaomi True Wireless ականջակալները Basic S-ը եւ Beats Flex-ը:

Ամփոփելով ՝ «Ռոսկաչեստվո»-յի փորձագետները նշել են, որ ականջակալներ ընտրելիս հարկավոր է հասկանալ, թե ինչպես են դրանք օգտագործվելու: Օրինակ, եթե սպառողը պլանավորում է ականջակալները հիմնականում տանն օգտագործել, ապա պետք է լարով ականջակալներ ընտրել: