
Երեկվա հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկանում է նոր Սահմանադրություն ընդունել կամ կատարել սահմանադրական փոփոխություներ, որպեսզի նորից հետ գնանք կիսանախագահական համակարգի։
Սակայն 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը լրիվ հակառակ դիրքորոշում էր հայտնել։
Իմ մոտեցումը հեևյալն է․ կիսանախագահական համակարգը երրորդ հանրապետության ամողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է և դա գործնականում մենք տեսել ենք ու դա ապացուցվել է։
Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը սա բացատրում էր նրանով, որ լիդդերը չպետք է իր պատասխանատվությունը դնի ուրիշի վրա։ Բայց հիմա նա, այնուամենայնիվ, ցանկանում է հետ գնալ կիսանախագահական համակարգին։
Sputnik Armenia-ն առանձնացրել է այդ երկու հայտարարությունները։