գլխավոր Իրադարձային Ես ձեզ վստահեցնում եմ որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չի անցկացնելու որևէ ընտրություն....

Ես ձեզ վստահեցնում եմ որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չի անցկացնելու որևէ ընտրություն. Զոհրաբյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն ինչպես վարչական ռեսուրսով մարդկաց բերման ենթարկեց իր հանրահավաքին, այդպես էլ վարչական ռեսուրսով, ահաբեկելով, սպառնալով կաշառելով մարդկանց տանելու է ընտրական տեղամաս»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Հանգուցալուծումը արտահերթ ընտրություներն են, բայց այդ արտահերթ ընտրությունները չի կարող և չպիտի անցկացնի տոտալ վարչական ռեսուս կիրառող մարդը: Երեկվա հանրահավաքը, ես բացարձակ մարտահրավեր չեմ համարում: Երեկվա հանրահավաքը ես գնահատում եմ Նիկոլ Փաշինյանի հերթական պարտությունը, որովհետև մի մարդ ով 2018 թվականին հարուր հազարներ էր փողոց հանում երեկ կարողացավ քերելով, այդ թվում՝ հոգեբուժարաններից, հիվանդանոցներից, դպրոցներից հավաքել ընդամենը 22000-23000 մարդ, դա Նիկոլի իշխանության տապալումն է»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը:

«Նիկոլ Փաշինյանը չի կարող այլևս լինել Հայաստանում ազատ և արդար որևէ գործընթացի, կլինի դա ընտրություն, կլինի հանրաքվե, որևէ գործընթացի կազմակերպիչ: Ես ձեզ վստահեցնում եմ որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չի անցկացնելու որևէ ընտրություն»,-հավելեց նա: