գլխավոր Քաղաքականություն ԽՍՀՄ-ը հնարավոր էր պահպանել․ Գորբաչով

ԽՍՀՄ-ը հնարավոր էր պահպանել․ Գորբաչով

Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն այսօր դարձել է 90 տարեկան: Այս առիթով ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում նախկին նախագահը խոսել է իր կյանքի հիմնական գործի, ԽՍՀՄ-ը պահպանելու հնարավորությունների, փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով ԽՍՀՄ-ը պահպանելու հնարավորությանը՝ Գորբաչովն ասել է, որ այն կարելի էր պահպանել՝ պարզապես հանրապետություններին ավելի լայն իրավունքներ և իրական ինքնիշխանություն պիտի տրվեր։

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ` ԽՍՀՄ-ը հնարավոր էր պահպանել: Իհարկե թարմացված, բարեփոխված, հանրապետություններին ավելի լայն իրավունքներ և իրական ինքնիշխանություն տվող: Այժմ գրեթե 30 տարի է, ինչ գոյություն ունեն անկախ պետությունները: Կա Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Այս կազմակերպությունները պետք է ամրապնդվեն: Եվ պետք է անել ամեն ինչ հարաբերությունները վերականգնելու համար այն պետությունների հետ, որոնց հետ այժմ տարաձայնություններ ունենք: Մեզ նման ծրագիր է պետք», – ասել է Գորբաչովը։