գլխավոր Իրադարձային Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը դատարանի բակում հանդիպեցին աջակիցների հետ

Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը դատարանի բակում հանդիպեցին աջակիցների հետ

Քիչ առաջ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, աջակիցներին մոտեցան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ դատարանում այսօր պետք է տեղի ունենար դատական նիստը, սակայն ՀՀ նախկին վարչապետ Արմեն Գեւորգյանը, որը սույն գործով ևս ներգրավվել է որպես մեղադրյալ, կորոնավիրուսի թեստ է հանձնել, հետևապես նիստը հետաձգվել է։

«Շնորհակալ ենք, որ այստեղ եք, մեզ հետ եք: Ամեն երեքշաբթի մենք էստեղ աշխատանքի ենք գալիս: Մենք գնանք, որովհետեւ երկար ենք մասնակցում այս աշխատանքային ժամին: Դուք էլ գնացեք ամեն մեկդ ձեր խնդիրներով, շատ շնորհակալ ենք, որ մեզ հետ եք: Մենք միասին հասնելու ենք հաջողության»,-աջակիցներին ասաց Սեյրան Օհանյանը։

Ապա սկսեցին վանկարկել «ազգ, բանակ, հաղթանակ»: Նշենք, որ այս կարգախոսը շրջանառության մեջ է դրել Յուրի Խաչահուրովը՝ երեկ՝ Բաղրամյան պողոտայում։