գլխավոր Իրադարձային Քոչարյանի դիմումները կքննարկեն մարտի 23-ին՝ գրավոր ընթացակարգով

Քոչարյանի դիմումները կքննարկեն մարտի 23-ին՝ գրավոր ընթացակարգով

ՀՀ սահմանադրական դատարանը՝ Արման Դիլանյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները կքննարկեն մարտի 23-ին՝ գրավոր ընթացակարգով։

ՍԴ կայքում հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգքրի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ դատավորներ Ա․ Թունյանը, Ա․ Խաչատրյանը, Ե․ Խունդկարյանը, Է․ Շաթիրյանը և Ա․ Վաղարշյանը։