գլխավոր Գլխավոր Երևանում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը (ուղիղ)

Երևանում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը (ուղիղ)

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով:

Հիշեցնենք, որ նախորդ նիստը չէր կայացել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառով: Դրան նախորդած դատական ​​նիստին փաստաբանը փորձել էր նախազգուշացնել դատավոր Աննա Դանիբեկյանին, որ նույն օրը եւ ժամին Վերաքննիչ դատարանի նիստ է (դատավորի դեմ դատական ​​գործով) նշանակված, սակայն Դանիբեկյանը չէր լսել եւ նշանակել էր նիստը: Արձանագրելով փաստաբանի բացակայությունը` դատավորն այն անհարգալից էր համարել եւ խոստացել էր մարտի 2-ին կայանալիք նիստին քննարկել փաստաբանի պահվածքը:

Օգտվելով առիթից` դատախազները նույնպես դժգոհություն էին հայտնել եւ տեղեկացրել «իրենց իրավունքների պաշտպանության չարաշահման» վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին: Ավելի վաղ դատախազներն արդեն փորձել էին պաշտպանությանը զրկել միջնորդություններ ներկայացնելու իրավունքից: Այս ամենով հանդրձ դատախազները դժգոհություն չեն հայտնում, որ դատական ​​նիստերը շաբաթական մեկ անգամ են անցկացվում, ինչն արդեն խոչընդոտում է արդարադատության շուտափույթ իրականացմանը: