գլխավոր Իրադարձային Աչքներդ Արցախի Կարմիր Շուկա գյուղի վրա պահեք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Աչքներդ Արցախի Կարմիր Շուկա գյուղի վրա պահեք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«168.am» կայքը գրում է. «Համացանցում ու հասարակական տարբեր շրջանակներում տարբեր լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի շուրջ ինչ-ինչ հարցեր կան, և գուցե այն ևս շուտով դառնա ինչ-որ պայմանավորվածությունների մաս:

«Հարգելի՛ հայրենակիցներ, աչքներդ Արցախի Կարմիր Շուկա գյուղի վրա պահեք»,- այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հորդորել էր նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

168-ի հետ զրույցում քաղաքագետը բացեց փակագծերը՝ մասնավորապես տեղեկացնելով, որ՝ «Ադրբեջանն ինչ-ինչ «զիջումների» դիմաց հայկական կողմից պահանջում է համատեղ օգտագործման ճանապարհ»:

Կարելի է ենթադրել, թե նման պայմանավորվածության դեպքում Ադրբեջանն ինչի փոխարեն այդ առաջարկը կանի հայկական կողմին:

168.amը թեմայի առնչությամբ հարցեր ուղղեց Մարտունու վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանին: Նրանից մասնավորապես հետաքրքրվեցինք՝ արդյոք ինչ-որ նոր պայմանավորվածություն, վիճելի հարցեր կա՞ն Կարմիր շուկայի հետ կապված, քանի որ անգամ համացանցում է թեման քննարկվում:

Ի պատասխան՝ նա նկատեց. «Ես սոցիալական ցանցերում գրածները չեմ ընթերցում ու չեմ էլ քննարկում: Նման խոսակցությունների ոչ մի բան չկա: Ոչ մի փոփոխություն չի եղել, չի էլ լինելու, չի էլ կարող լինել»: