գլխավոր Իրադարձային 24-ամյա երիտասարդը ներթափանցել է Քիմ Քարդաշյանի առանձնատան տարածք (լուսանկարներ)

24-ամյա երիտասարդը ներթափանցել է Քիմ Քարդաշյանի առանձնատան տարածք (լուսանկարներ)

Անհայտ անձը ներխուժել է Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի՝ Կալիֆոռնիայում գտնվող առանձնատուն, հաղորդում է The Sun-ը։

Նշվում է, որ 24-ամյա երիտասարդը նախօրեին կարողացել է ներթափանցել Քարդաշյանի՝ Հիդն Հիլզ թաղամասում գտնվող 60 մլն դոլար արժողությամբ առանձնատան տարածք։

TMZ-ի տվյալներով՝ անվտանգության աշխատակիցները կարողացել են կանխել առանձնատուն նրա մուտքը և վնասազերծել են հենց դարպասների մոտ։

Հաղորդվում է, որ տղամարդը ոստիկաններին ասել է՝ ցանկացել է հանդիպել Քարդաշյանին և նույնիսկ պնդել է, որ իրապատում շոուի աստղն իր կինն է։

Երիտասարդին ուրիշի տարածք ապօրինի կերպով ներթափանցելու համար մեղադրանք է առաջադրվել։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ 40-ամյա Քարդաշյանի առանձնատունը հայտնվում է կողոպտիչների թիրախում․ 2017 թվականին կողոպտիչները ներթափանցել էին Քարդաշյանին և նրա ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին պատկանող և Բել Էյր բնակավայրում գտնվող առանաձնատուն՝ գողանալով զույգի 3 շքեղ մեքենա։ Դրանից մեկ տարի անց Քարդաշյանին կողոպտել էին Փարիզում։

A trespasser broke into Kim's $60million Hidden Hills mansion
Kim Kardashian and Kanye West spent $20M renovating Hidden Hills house -  Curbed LA
Kim Kardashian and Kanye West's mansion is complete! First look at their  stunning $20m renovation | Daily Mail Online