գլխավոր Հասարակություն Ինչպես կարելի է նիհարել առանց հոգնեցուցիչ մարզումների. սննդաբանների խորհուրդները

Ինչպես կարելի է նիհարել առանց հոգնեցուցիչ մարզումների. սննդաբանների խորհուրդները

Նիհարելու համար հոգնեցուցիչ մարզումներ անհրաժեշտ չեն, պնդում է սննդաբան Ռեյչել Փոլը (ԱՄՆ):

NDTV-ն պատմում է, որ փորձագետը խորհուրդ է տալիս ընտրել այն ֆիզիկական գործունեության տեսակը, որն իսկապես ձեզ դուր է գալիս, նույնիսկ եթե դա այն պակաս արդյունավետ է: Այդ պարագայում նպատակին հասնելու համար կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել, սակայն վաղ թե ուշ դա տեղի կունենա, հատկապես, եթե մարդն ամեն ինչ հաճույքով է անում: Արդյունավետ, բայց տհաճ վարժություններով այդպիսի երաշխիք չկա. ամենայն հավանականությամբ, մարդը կարող է ցանկացած պահի թողնել այդ ամենը:

Սննդակարգը կազմելիս Ռեյչել Փոլը խորհուրդ է տալիս սպիտակուցներով եւ առողջ ճարպերով հարուստ սնունդ ընտրել և լրացնել դրանք բանջարեղենով: Նրա խոսքով` սպիտակուցները և ճարպերն անհրաժեշտ են, որպեսզի սնունդը հագեցնող լինի, իսկ բանջարեղենը սնում է օրգանիզմը ապահովում է սննդային մանրաթելերով:

Նաև նիհարելիս շատ կարեւոր է ուշադրություն դարձնել լիարժեք քնին և հոգեկան առողջությանը: Առանց դրանց նիհարելը չափազանց դժվար է. չի լինի ոչ ուժ, ոչ մոտիվացիա: