գլխավոր Իրադարձային Կոնգոյում անհայտ հիվանդությունից 14 մարդ է մահացել

Կոնգոյում անհայտ հիվանդությունից 14 մարդ է մահացել

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևմտյան Կվանգո նահանգի պատգամավորները դիմել են ազգային խորհրդարանի նախագահին՝ խնդրելով շտապ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում անհայտ հիվանդության համաճարակի դեմ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տեղի Actualite պարբերականին։ 

«Կվանգոյի մի խումբ պատգամավորներ խորհրդարանի խոսնակի (Քրիստոֆ Մբոսոյի) հետ հանդիպել և խոսել են այն մասին, թե ինչ է կատարվում նահանգում, մասնավորապես` Կասոնգո Լունդայի տարածքում: Անհայտ հիվանդությունը սպանում է մեր հայրենակիցներին, 14 մարդ արդեն մահացել է: Այս հիվանդության ծագումը դեռ անհայտ է»,- ասել է խորհրդարանական Պասի Զապամբան:

Նահանգապետ Ժան Մարի Պտի Պտին իր հերթին տեղեկացրել է, որ անհայտ հիվանդության առաջին դեպքը հայտնաբերվել է մեկ ամիս առաջ: Մինչ այժմ դրա զոհ են դարձել միայն 60-ից 80 տարեկան տարեց մարդիկ: