գլխավոր Իրադարձային ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ 6 մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ 6 մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։